Աֆղանստանում չորս ոստիկան Է զոհվել` ճանապարհին մոտ տեղակայված ականների պայթյունի հետևանքով

Աֆղանստանի Ղազնի արևելյան քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով զոհվել Է չորս ոստիկան և ևս երեքը վերքեր են ստացել: Այդ մասին հաղորդել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը ճանապարհի մերձակայքում տեղակայված երկու ականների պայթելու մասին Է: Ինչպես հաղորդվում Է, զոհվածների թվում Է քաղաքի շրջաններից մեկի ոստիկանության ղեկավարը: Աֆղանստանում ընթանում Է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում Էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

 

Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն Է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:

 

2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջև մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: