Ջո Բայդենի նախագահության ժամանակ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը նվաստացնում են ԱՄՆ-ին. Դոնալդ Թրամփ
Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը նվաստացնում են ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կործանում է երկիրը։ Սպիտակ տնից հեռանալուց ի վեր իր առաջին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թրամփի պնդմամբ՝ Բայդենի վարչակազմը հինգ ամսում «լիակատար կործանման է տարել» երկիրը, քանի որ «հանցավորությունն ու սպանություններն աճում են, ապօրինի ներգաղթյալներն անարգել հատում են սահմանը»։
«Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը նվաստացնում են մեր երկրին։ Ջո Բայդենը կործանում է մեր երկիրը»,- հայտարարել է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը։
Թրամփը նաև նշել է՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնումը «կկործանի Իսրայելը կամ կհանգեցնի մեծ պատերազմի»:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. հայտնի է, թե քանի մանդատ կստանան ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը
ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիս...
ԿԸՀ-ն ամփոփեց վերջնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.91 %, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 %, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22%
ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում ամփոփվեցին հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Կ...
ՊՆ-ի արձագանքը հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութին
Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պ...
ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը․ հայտնի են արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ավարտվել են հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահա...