ԿԸՀ-ն ամփոփեց վերջնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.91 %, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 %, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22%
ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում ամփոփվեցին հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, հիշեցրեց՝ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետո տեղի են ունեցել վերահաշվարկի աշխատանքները:
Նրա տեղեկացմամբ՝ ընտրության իրավունք ունեցող 2 595 512 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1 281 997 կամ 49.39 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4593 է:
Այսպիսով՝ քվեարկության վերջնական արդյունքների ամփոփմամբ առաջին եռյակի պատկերը նույնն է.
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն՝ 688 761 կամ 53.91 տոկոս,
«Հայաստան» դաշինք՝ 269 481 կամ 21.09 տոկոս,
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 66 650 կամ 5.22 տոկոս:
«Պատիվ ունեմ» դաշինքը, թեև չի հաղթահարել 7 տոկոսի շեմը, սակայն անցնում է խորհրդարան՝ որպես առավելագույն թվով ձայներ ստացած երրորդ ուժ:
Հիշեցնենք՝ նախնական արդյունքների ամփոփմամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր քվեների մոտ 53,92 տոկոսը, ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21,04 տոկոսը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. հայտնի է, թե քանի մանդատ կստանան ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը
ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիս...
ՊՆ-ի արձագանքը հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութին
Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պ...
ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը․ հայտնի են արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ավարտվել են հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերահա...
ՀՀ զինված ուժերը ադրբեջանական դիրքերը չեն գնդակոծել, ավելին՝ ադրբեջանցիների արձակած անկանոն կրակահերթերին հայկական կողմը չի պատասխանել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահ...