ՔՊ-ում թեժ քննարկումներ են. ով կլինի խմբակցության ղեկավարը. «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումները շարունակվում են։
Այս պահին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննարկվում է պաշտոնների հարցը, թե ովքեր պետք է գնան խորհրդարան, ովքեր՝ ոչ։
Եվ այժմ քննարկումներ են հատկապես խմբակցության ղեկավարի մասով, քանի որ Լիլիթ Մակունցի ագրեմանը հաստատվել է, և նա ամենաուշը հուլիսի սկզբին կնշանակվի ԱՄՆ֊ում ՀՀ դեսպան։ Եվ, ահա, այս պահին խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն Արփի Դավոյանն է, ում թեկնածությունը մի մասի մոտ դժկամությամբ է ընդունվել, քանի որ նա կոնֆլիկտային անձնավորության համարում ունի, իսկ Լիլիթ Մակունցը ամեն հարցում կլորացնում էր սուր ծայրերը:
Կուսակցությունում մի մասն էլ կարծում է, թե խմբակցությունը պետք է տղամարդ ղեկավարի։ Սակայն Դավոյանի թեկնածությունն ամենահավանականն է։ Չի բացառվում՝ մերժվի Դավոյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադր...
Հրետանին կիրառվել է Շուշի քաղաքի շուրջը, իսկ քաղաքին ու պատմական օբյեկտներին «հրետանային հարվածներ չեն հասցվել. Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Շուշիի օկուպացիայ...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապե՞տ. ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իշխանության ներսում՝ տարբեր կաբինետներում, թեժ քննարկումներ ե...
«Արմավիրցիներն ընտրել են Նիկոլին, հիմա Նիկոլից ջուր են պահանջում․ արտառոց բան չկա»․ Արթուր Խաչատրյան
Գյուղատնտեսության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրցիներն...