«Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո», գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել վերջերս, պատասխանատու է Հայաստանի կառավարությունը, որը ձեռնարկել է բազմաթիվ սադրիչ քայլեր, գործողություններ և հրահրել պատերազմը», - ուրբաթ ասել է Ալիևը ՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:
Նա հիշեցրել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հրապարակավ հայտարարել էր, որ «Հայաստանը նոր պատերազմի դեպքում նոր տարածքների կստանա», ինչը, Ալիևի կարծիքով, «բացահայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար»: Ալիևը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը պետք է մասնակցի բանակցային գործընթացին»:
«Իրականում դա ոչ միայն դեմ էր մեր շահերին, այլ նաև դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների կողմից մշակված ձևաչափին: Հայաստանի ղեկավարության մեկ այլ սադրիչ հայտարարություն այն էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Սա վերջ տվեց գրեթե ցանկացած բանակցությանը...Այսպիսով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր, և դա բոլորի համար պարզ էր», - հայտարարել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
Հրետանին կիրառվել է Շուշի քաղաքի շուրջը, իսկ քաղաքին ու պատմական օբյեկտներին «հրետանային հարվածներ չեն հասցվել. Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Շուշիի օկուպացիայ...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապե՞տ. ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իշխանության ներսում՝ տարբեր կաբինետներում, թեժ քննարկումներ ե...
«Արմավիրցիներն ընտրել են Նիկոլին, հիմա Նիկոլից ջուր են պահանջում․ արտառոց բան չկա»․ Արթուր Խաչատրյան
Գյուղատնտեսության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրցիներն...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը նշանակում է խաղաղության բացակայություն Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև
Բաքվի վարչակազմի ղեկավար Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, այս հարցի շուրջ բանակցությո...