Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն Արցախի հարցում համընկնում են՝ Արցախի խնդիր չկա. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը:
«Քարոզարշավի ընթացքում, տարբեր հարթակներում, ինձ ամենաշատը հնչող հարցադրումներից էր՝ ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման գործընթացը, ո՞ր կետից պետք է սկսել, ի՞նչի հիման վրա և այլն։
Թվում է, թե դա մարդկանց հետաքրքրությունների առաջնային պլանում պետք է լինի, սակայն կարծում եմ, որ ոչ։
Գործող իշխանություններն իրականում Հայաստանի և Արցախի համար կարևորագույն այս հարցի մասին կամ չեն խոսում կամ ինչ-որ կցկտուր ձևակերպումներ հնչեցնում։
Իսկ հանրային պահանջ էլ չկա՝ հստակեցնելու կամ հասկանալու, թե ինչ է անելու իշխանությունն այս գործընթացի առնչությամբ։
Իշխանությունն, իհարկե, այս հարցի հետ կապված ունի դիրքորոշում, որը հրապարակային չի հնչեցնելու։
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն այս հարցում, որոշակի դետալային տարբերություններով, համընկնում են՝ Արցախի խնդիր չկա, հարցը փակված է։
Ովքեր կարծում են, որ Արցախի հարցը կամ դրա կարգավորումը միայն արցախահայությանն է վերաբերվում, չարաչար սխալվում են։
Արցախի հարցն ուղիղ կապ ունի Հայաստանի և Հայաստանում ապրող ցանկացած հայի անձնական անվտանգության հետ և թեմայի այսպիսի անփառունակ փակումը ուղիղ սպառնալիք է յուրաքանչյուրիս համար»,- գրել է նա։
[bf8341bbc5f1c3cca7e51ee53c97eb8d.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարություններից և գործողություններից հետո». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարության սադր...
Հրետանին կիրառվել է Շուշի քաղաքի շուրջը, իսկ քաղաքին ու պատմական օբյեկտներին «հրետանային հարվածներ չեն հասցվել. Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Շուշիի օկուպացիայ...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի քաղաքապե՞տ. ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իշխանության ներսում՝ տարբեր կաբինետներում, թեժ քննարկումներ ե...
«Արմավիրցիներն ընտրել են Նիկոլին, հիմա Նիկոլից ջուր են պահանջում․ արտառոց բան չկա»․ Արթուր Խաչատրյան
Գյուղատնտեսության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմավիրցիներն...