Սյունիքում եթե զինվորական քվեարկություն չլիներ, պատկերն էապես ուրիշ կլիներ. Վահե Հակոբյան
Եղել են համատարած սպառնալիքներ պետապարատի աշխատակիցներին։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՔՊ-ն Սյունիքից, մասնավորապես սահմանամերձ դարձած գյուղերից ավելի շատ ձայներ է հավաքել։
«Ընդ որում հիմնավոր կասկածներ ունենք, որ նույն զինվորները քվեարկել են մի քանի ընտրատարածքներում։ Դրա համար ստացանք այն, ինչ ստացանք»,-նշեց Վահե Հակոբյանը։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ հավելեց, որ սոցցանցերում բազմաթիվ տեսանյութեր կային, որտեղ երևում էին՝ ինչպես են զինվորներին բերում և սպաներն ընտրական տեղամասից դուրս չեն գալիս, նայում են։
«Ունենք տվյալներ, որ ասում են՝ պետք է ցույց տան, և հանձնաժողովի անդամները չէին կարողանում նրանց հանել ընտրատեղամասից, իսկ Սյունիքում զինվորների քվեարկությունն էական փոխում է պատկերը։ Սյունիքում եթե զինվորական քվեարկություն չլիներ, պատկերն էապես ուրիշ կլիներ։ Հիմնական խնդիրներից այն էր, որ մենք գյուղերում չենք հասցրել աշխատել, իսկ գյուղերը մեզ մոտ ամբողջությամբ հանրայինի ազդեցության տակ են»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Քոչարյանը պատասխանեց մանդատը վերցնելու մասին հարցին
Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց մանդատը վերցնելու և խորհրդարանում հանդես գալու մասին հարցին: «...
Քոչարյանը Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնած ձե...
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է ՀՀ-ում անցկացված ընտրությունների մասին
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկություն է արել Երևանին, հա...