Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրել է, որ այսօրվանից քաղաքական…

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրել է, որ այսօրվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:

 

Ինչպես հայտնի է այսօր ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Հայտնի է, որ քաղաքական գործիչները քննարկել են հետընտրական զարգացումները:

 

Նորայր Նորիկյանի խոսքով՝ ժամանակն է անցնել պատասխանատու աշխատանքի, որի միջոցով պետք է բարելավվի հանրային կյանքը: 

Իր հերթին, Արամ Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում «բավական արդյունավետ» է որակել վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը: Նրա խոսքով՝ անկախ արտահերթ ընտրությանն ստացած քվեից, պատրաստ են համագործակցության:

«Ուս ուսի տված կարող ենք երկիրը հանել այս իրավիճակից, որովհետև, ընդհանուր առմամբ, պատերազմն ավարտված չէ, և պետք է համագործակցել»,- ասել է Արամ Սարգսյանը:

Լևոն Շիրինյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը ինքը ներկայացրել է պետության զարգացման մասին իր և իր կուսակցության հեռանկարները: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը պատրաստ է ուժերի  ներածին չափով աջակցել Կառավարությանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250