«Մանախի տեղը հայտնի է»․ Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանախի տեղը հայտնի է, ընթանում է դատական նիստը։
Ավելի վաղ հայտնել էի, որ հունիսի 20-ի գիշերը բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել է հետախուզադիվերսիոն հատուկ ստորաբաժանման հրամանատար Արթուր Այվազյանը՝ Մանախը։ Ավելի ուշ նրա գտնվելու վայրը գաղտնի էր պահվում։
Քիչ առաջ Արթուրի ազգականներից տեղեկացա, որ նրա գտնվելու վայրը հայտնի է դարձել իր փաստաբանին, իսկ այս պահին Երևանի Կենտրոն դատարանում տեղի է ունենում ՀՀ քննչական կոմիտեի միջնորդության հետ կապված դատական նիստը՝ Արթուրի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»:
Նմանատիպ հոդվածներ
«Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերա...
«Մանախը բերման ենթարկվելուց հետո անհետացել է»․ Նաիրի Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանախը բերման ենթարկվելուց հետո անհե...
Հադրութում վիրավորված Հայկին այսօր տուն են ճանապարհել
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է․ «Հայկին այսօր տուն ճանապարհեցինք Հայկը Զինված ուժերում ծառայությունն անցել է «Ե...
Գիշերը ձերբակալել են Մոնախին. Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է։ Գիշերը ձերբակալվել է...