Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է Փաշինյանի հանդիպման առաջարկը
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը տեղեկացնում է, որ առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը՝ նշելով, որ Բևեռը նպատակահարմար չի համարում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել մի շարք ուժերի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Քոչարյանը պատասխանեց մանդատը վերցնելու մասին հարցին
Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց մանդատը վերցնելու և խորհրդարանում հանդես գալու մասին հարցին: «...
Քոչարյանը Փաշինյանի մեկնած ձեռքը չի նկատել
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնած ձե...
Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում. հանդիպել են Փաշինյանն ու Մարուքյանը
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպում...