Կրակոցներ Երևանում. կասկածյալը ԱՄՆ-ի քաղաքացի է
Երեկ՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Գուլակյան փողոցի 16/բ շենքի հարկերի մեկից մի քաղաքացի անկանոն կրակոցներ է արձակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նշված շենքի 4-րդ հարկի բնակիչ, 41-ամյա Արմեն Պետրոսյանը, իր մոտ եղած հրազենով 6 անգամ կրակոցներ է արձակել օդ:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Ոստիկանության ծառայողները նրա հետ կատարել են բացատրական աշխատանքներ և նա ինքնակամ հանձնվել է իրավապահներին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք զենքը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ կրակողը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և՝ իր ասելով, քեֆը լավ է եղել ու կրակոցներ է արձակել, որպեսզի արծիվները փախնեն, աղավնիներին չվնասեն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Մի խումբ կանայք 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվեցին ինձ վրա, ծախված անվանեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին․ ահազանգ քաղաքացուց
Քաղաքացի Մարիամ Այդինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից լուսանկարներով․ «Քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի...
Մանրամասներ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունից
ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում, պարզվել է հունիսի 13-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքո...
Կրակոցներ՝ Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում
Հունիսի 20-ին՝ ժամը 8։30-ին, Ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կր...