Արդյոք դու ամուսնանալով ու երեխաներ էլ ունենալով չարությունդ անցել է. Սոֆյա Հովսեփյանը՝ նախարարի տիկնոջը
ԲՏԱ նախարարի կինը գրառում է արել, որտեղ օգտատերերից մեկը խոսում է Վանեցյանի պատճառով լիքը 18 տարեկան երեխաների զոհվելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորդ գիտեք իմ վերաբերմունքը Վանեցյանին և երբեք չեմ թաքցրել այն, բայց մարդկանց անտեղի մեղադրելը չեմ ընդունում մասնավորապես նման ծանր հանցանքի մեջ ու խնդրել եմ ծանոթացնել ինձ այն ողջ մնացած 18 տարեկան տղաներից մեկի հետ, ով կփաստի, որ իրենց ընկերները զոհվել են Վանեցյանի պատճառով, ինձ համար կարևոր է այո՛, հասկանալ ամեն մեկի մեղավորությունը կամ անմեղությունն ու անտեղի մեղադրանքները։
Այդ քննարկմանը միանում է ԲՏԱ նախարարի կինը և ոչ ավել ոչ պակաս հայտնում իր ուրախությունը և շնորհավորում բոլորին, որ իմ նման երեսփոխան չեն ունենա ԱԺ-ում, իսկ ինձ խորհուրդ է տալիս, որ չարությանս % նվազի, ամուսնանամ։
Մի անմեղսունակ էլ էր նման բան ասել ու ոչ թե ես, այլ հասարակությունը ոտքերը սրբեց իր վրա, դու դա լավ իմանալով ո՞նց կարող ես նման բան գրել։
Արդյոք դու ամուսնանալով ու երեխաներ էլ ունենալով չարությունդ անցել է նախարարի տիկի՛ն և արդյոք այնքան չար եմ, որ ինքնամոռաց քո ամուսնու ղեկավարած մարզում հազարավոր գործեր էի անում, որ ձեզ անապահով չզգաք, որ չնեղվեք սահմանամերձում հարցերի չլուծումից։ Արդյո՞ք այնքան չար եմ, որ ամուսնուդ օրական մի բանում անտեղի մեղադրում էին թիմակիցներն ու ես էի պաշտպանում, թե հերի՛ք է մարդու հետևից ընկնեք, արդյո՞ք այնքան չար եմ, որ ու կարող եմ անթիվ շարունակել...
Քեզանից անգամ ներողություն խնդրել չեմ պահանջում այլ կսպասեմ, թե ոնց եք վայելելու այդքան սերնդի արյունը խմելուց հոտո, հազարավոր չամուսնացող աղջիկների «չարությանը» և ինչպե՞ս եք պատասխան տալու ձեր այս չարության համար»:

Նմանատիպ հոդվածներ
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...
Սամվել Բաբայանը կնշանակվի պաշտպանության նախարար. «Իրավունք»
«Իրավունքի» տեղեկություններով` Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին Փաշինյանը պատրաստվում է նշ...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել։ « «Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունի...
«Ժամանակ չունեք, վայր դրեք մանդատը, թող գան նրանք, ովքեր ժամանակ ունեն»․ Մարությանը՝ ավագանու իմքայլական անդամին
Այսօր՝ երևանի ավագանու նիստի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանն անդրադարձավ Աջափնյակում ապօրինի շ...