Չինչին գյուղի դպրոցի մեծ թվով աշակերտներ ու ուսուցիչներ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն
SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, թունավորման դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի և անչափահասների գործերով տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն, 8-ամյա Արմեն Բ.-ն, 11-ամյա Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա Արման Ա.-ն, 12-ամյա Հայկ Գ.-ն:
Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում: Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի բնակիչ, 30-ամյա Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զարուհի Եղիազարյանը, Չինչին գուղիյ բնակիչներ, 28-ամյա Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ , 60-ամյա Մանվել Գյուրջինյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ գործող տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Տարոնի բաժնից փոխանցվել են ոստիկանության Թումանյանի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Մի խումբ կանայք 10/25 ընտրատեղամասի մոտ հարձակվեցին ինձ վրա, ծախված անվանեցին, ոտքերով ու բռունցքներով հարվածեցին, ճանկռեցին․ ահազանգ քաղաքացուց
Քաղաքացի Մարիամ Այդինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից լուսանկարներով․ «Քիչ առաջ Նիկոլի կողմնակից կանանց մի...
Կրակոցներ՝ Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում
Հունիսի 20-ին՝ ժամը 8։30-ին, Ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կր...
Կրակոցներ Երևանում. կասկածյալը ԱՄՆ-ի քաղաքացի է
Երեկ՝ հունիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստաց...