Քաղաքականություն

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ԵԿՄ-ի հայտարարությունը

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ԵԿՄ-ի հայտարարությունը
«Երկրապահ» կամավորականների միությունը երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նիստի ավարտին հայտարարություն է տարածվել, որում ասվում է.«Գիտակցելով պահի…

«Երկրապահ» կամավորականների միությունը երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նիստի ավարտին հայտարարություն է տարածվել, որում ասվում է.

«Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել. Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն:

Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների: Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը: Սիրելի´ հայրենակիցներ Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից:

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»:

Նմանատիպ հոդվածներ

Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250