ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իրականացնում են մարդկանց առևտուր՝ կատարելով հանցանք». ՀՀ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել. «Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները` 
    1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. 
    2) իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք. 
    3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են. 
    4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ: 
    Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար: 
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել: 
    Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»:

Քաղաքականություն