ԱԺ նիստը կրկին չկայացավ
ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: Գրանցվեց 10 պատգամավոր: Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ քվորում չկա, ինչը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նշանակում է, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:
Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
Նմանատիպ հոդվածներ
8-րդ գումարման ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի, Վանեցյանի գլխավորած քաղաքական ուժերը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալի համաձայն՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանա...
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...
Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ ներկայացնելո...
Զինվորների դիերը մեզ մոտ բերվել են ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք գայլերի կողմից հոշոտված դիակներ. դատաբժիշկ
Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձ...