33-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է գազատար խողովակին. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, մի քանի ժամ է՝ պայքարում են կրակի ու ծխի դեմ
Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի աղբավայրում։ Ուժեղ կրակն ու ծու...
Հայտնի է, թե ովքեր են հաշիվներ պարզել «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի մոտ
ննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ կապված Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցների եւ սպանության հետ:Հաղորդագրու...
ՊՆ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են Կութ համայնքի հովվի ուղղությամբ. մանրամասներ
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցիները կրակել են Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հովվի ուղղությամբ և խ...
Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ. «Հրապարակ»
Ժամեր առաջ հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին, փոխանցում է «Հրապարակ»-ը: Լրատվականը նշու...