Փաշինյանի այցը «հարամողներին» սպառնում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրեթե ամեն քաղաքում եւ գյուղում գտնվում են մարդիկ, որոնք Փաշինյանին «դիմավորում» են վանկարկումներով՝ «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք», ոմանք էլ՝ «սյունյաց ողջույնով»։ Այս ամենի դեմն առնելու համար Փաշինյանը դիմել է ուժային մեթոդներին՝ նրան ուղեկցողները հենց տեղում ծեծի են ենթարկում նման վանկարկումների հեղինակներին կամ հրավիրում են ոստիկանություն, իսկ ավելի վաղ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարեցին՝ քարոզարշավին խոչընդոտողների համար քրեական պատիժ սահմանելով, բայց դա չի զսպում մարդկանց։
Մեզ պատմեցին, որ ամեն քաղաք այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության եւ ԱԱԾ աշխատակիցներն այցելում են հավանական «ողջունողներին» եւ սպառնում, որ եթե Փաշինյանի այցը «հարամեն»՝ հայհոյեն, որեւէ բան վանկարկեն, կտանեն բաժին։ Օրինակ՝ նախօրեին Չարենցավան կատարած այցից առաջ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները մոտեցել են հականիկոլական անձանց եւ հասկացրել, որ իրենք էլ դեմ չեն Փաշինյանին «ողջունելուն», բայց իրենց հրահանգված է բերման ենթարկել նրանց, դրա համար նախապես «լավով զգուշացնում» են»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը կրկին գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել «Տելեգրամի» իր ալիքում, գրառմանը կից նաև հրապարակել գաղտ...
«Ունենալու ենք 2 թունել՝ երբևէ ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ». Պապիկյան
«Հաջորդ ամիս կհայտարարվի մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար»,- այս մասին Կապանում «Քաղաքացիական պայ...
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
Ծառուկյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. Էդ գումարները բանկիրները չեն փակելու, իշխանությունն է փակելու
Ես այստեղ եմ ձեզ ասելու այսօրվա վիճակը, երկրի վիճակը, տնտեսության վիճակը, մեր ժողովրդի վիճակը, կարգավիճակը: Այս մասին, ա...