Նոր մանրամասներ՝ Պուտին-Բայդեն առաջիկա հանդիպումից
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման թեմաների ցանկում լինելու են Ուկրաինային, Բելառուսին և Նավալնիին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Ռիա Նովստիից, որն էլ հղում է անում Ռուսաստանի Դաշնության Նախագահի օգնականին:
Նրա խոսքով, պետության ղեկավարները կքննարկեն նաև ռազմավարական կայունությանը, համաճարակին, կիբերհանցագործությունների դեմ պայքարին, տնտեսական գործակցությանը, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր: Օրակարգում լինելու են նաև հակամարտությունների հարցը` Ուկրաինա, Սիրիա, Լիբիա, Աֆղանստան և իհարկե Լեռնային Ղարաբաղ:
Պուտինը և Բայդենը քննարկելու են երրորդ երկրներում ռուսաստանցիների կալանավորումը, դիվանագիտական առաքելությունների աշխատանքը և Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ընդհանուր հարցերը: Նշվում է, որ երկու նախագահների որոշման դեպքում երկրների դեսպանները կարող են վերադառնալ Մոսկվա և Վաշինգտոն: Ռուսաստանի նախագահի օգնականը հավելել է, որ երկու կողմերն էլ կարող են խոսել նախապես չհամաձայնեցված ցանկացած թեմայի շուրջ: Դրանց թվում կարող է լինել իրավիճակը Բելառուսում և Ալեքսեյ Նավալնիի թեման:
Հիշեցնենք, որ Բայդենն ու Պուտինը կհանդիպեն հունիսի 16-ին ՝ ժնևում: Նշենք նաև, որ Բայդենը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա: Ի դեպ, Պուտինի ժնևի այցը առաջին արտասահմանյան այցն է 2020 թվականի հուվարից ի վեր:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմին ասվել է, որ նման քարտեզ չկա․ Մուրադովը բոլորին էր պատրաստվում բերել. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ Այս մասին «Հրապարակի»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը
«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...
Մեր 15 գերիներին Երևան բերելուց առաջ Ադրբեջանում ասել են, որ հագնվեք, ձեզ տանում ենք մորթելու. պատգամավոր
Ադրբեջանի գերությունից վերադարձած 15 տղաներն ասում են, որ վերջին մի քանի ամիսներին իրենց հագցնում էին, ասում էին, որ տան...
Արթուր Վանեցյանը լավ լուր է հայտնել. «Հրապարակը»
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը «Երկիր մեդիայի» տաղավարում անդրադարձել է իր ու Չեչնիայի նախագա...