Խոշոր ավտովթար․ բախվել են Mitsubishi Pajero IO-ն ու Hyundai-ը, վերջինս էլ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Hyundai և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով Hyundai-ն էլ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ մխրճվելով երկաթե արգելապատնեշների մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն և Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ են սկսել
Այսօր Խաղաղ օվկիանոսում մեկնարկել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանի թիկնապահը սրճարանում նստած կնոջն արգելում է ոտքը ոտքին գցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ստամբուլում աշխատանքային օրն անցկացնելուց հետո թիկնապահների ու...
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. մորը սպանել է, ապա ինքնասպան եղել
Քնչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահա...
Ողբերգական դեպք Երևանում. Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների &nb...