Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. մորը սպանել է, ապա ինքնասպան եղել
Քնչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 16։30-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում, վերոհիշյալ հասցեում բնակվող տղամարդը՝ ծնված 1967թ., դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորը, իր գործողության հետևանքով անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:
Օրեր անց, հունիսի 22-ին՝ ժամը 01:55-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ահազանգել է ստացվել այն մասին, որ ամուսինը՝ ծնված 1967թ., ով հանդիսանում է մահացած կնոջ որդին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի իրենց բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։
Նախապատրաստվող նյութերով անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքնում վերցվել են իրեր և առարկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Երևանում. Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների &nb...
Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները 13-ամյա հովիվից 3 կով են խլել․ «Հրապարակը»
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի ս...
Խոշոր ավտովթար․ բախվել են Mitsubishi Pajero IO-ն ու Hyundai-ը, վերջինս էլ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճան...
Լոնդոնի կենտրոնի պայթյունի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Լոնդոնի կենտրոնում՝ Elephant & Castle կայարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից ու բռնկված խոշոր հրդեհի հետևանքով...