Ողբերգական դեպք Երևանում. Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Դավիթ Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Փրկարարները մեծ դժվարությամբ դին տեղափոխեցին անվտանգ վայր և այս պահին էլ տեղում աշխատում է դատական բժիշկը: Ժամանել ե նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սիմոն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահրամ Տիրացվյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ՀԿԳ ավագ քննիչ Վ. Տիրացվյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. մորը սպանել է, ապա ինքնասպան եղել
Քնչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահա...
Սյունիքի մարզում ադրբեջանցի զինվորները 13-ամյա հովիվից 3 կով են խլել․ «Հրապարակը»
Քիչ առաջ «Հրապարակը» ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից, որտեղ առավոտ կանուխ ադրբեջանցի ս...
Լոնդոնի կենտրոնի պայթյունի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Լոնդոնի կենտրոնում՝ Elephant & Castle կայարանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից ու բռնկված խոշոր հրդեհի հետևանքով...
Այրվել է 10 հեկտար խոտածածկ տարածք և 4 հեկտար շինարարական աղբ
Auroranews-ը քաղաքացիներից լուսանկարներ է ստացել և ահազանգ այն մասին, որ Զովունի գյուղի այգիներում խոշոր հրդեհ է բռնկվել...