ԱՄՆ-ն և Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ են սկսել
Այսօր Խաղաղ օվկիանոսում մեկնարկել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում են մի քանի տասնյակ ռազմանավեր, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի առաջատար «Վարյագ» հածանավը։
Զորավարժություններում նաև 20-ից ավելի ռազմական օդանավեր են ներգրավված, այդ թվում՝ Ty-142 ռմբակոծիչներ և МиГ-31БМ մակնիշի կործանիչներ։ Զորավարժությունների ընդհանուր ղեկավարումը իրականացնում է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավագյանցը։
Հարկ է նշել, որ նույն ընթացքում ԱՄՆ-ն Ռուսաստանին արևելյան և արևմտյան կողմերից նույնպես զորավարժություններ է անում։ Ըստ փորձագետների՝ այս ամենը երկու երկրների նախագահների մոտալուտ հանդիպմանն ընդառաջ է արվում և դա պատահական չէ։ Բայդենը պատրաստվում է խոսել ուժի լեզվով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանի թիկնապահը սրճարանում նստած կնոջն արգելում է ոտքը ոտքին գցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ստամբուլում աշխատանքային օրն անցկացնելուց հետո թիկնապահների ու...
ՊՆ-ն հաստատում է՝ ադրբեջանցիների կրակոցից զոհվել է կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյո...
Խոշոր ավտովթար․ բախվել են Mitsubishi Pajero IO-ն ու Hyundai-ը, վերջինս էլ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճան...
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. մորը սպանել է, ապա ինքնասպան եղել
Քնչական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահա...