ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բռունցքով ողջույն». Էրդողանի ու Բայդենի հանդիպումը` ՆԱՏՕ-ի հարթակում
Մի քանի րոպե առաջ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակում ավարտվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի հետ մեծ ակնկալիքներ էին կապված` Ջո Բայդենի Սպիտակ տուն գալուց հետո նկատելիորեն սառած հարաբերությունների ֆոնին: Նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Ջո Բայդենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումը անվանել է «շատ դրական»:
Իր հերթին, New York Post-ը տեղեկացնում է, որ Բայդենը Էրդողանին մոտեցել և ողջունել է բռունցքով հենց այն պահին, երբ թուրք առաջնորդը ցանկանում էր քննադատել ԱՄՆ նախագահին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
ԱՄՆ-Թուրքիա գագաթնաժողովի այլ մանրամասներ դեռ չեն բացահայտվել:
Թուրքական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, նախագահի մամուլի քարտուղար և խորհրդական Իբրահիմ Քալընը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Ծեծկռտուք ու հայհոյանք Փաշինյանի երթի մասնակիցների ու ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջև. 24news
24news-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ ծանոթացել եմ մի գաղտնի զեկույցի, ըստ որի՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն. Սերժ Սարգսյան
Ես 30 տարի եղել եմ այն իրադարձությունների կենտրոնում, որը վերաբերում էր մեր ժողովրդի ճակատագրին, ընթացքում զբաղեցրել եմ...