ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ ծանոթացել եմ մի գաղտնի զեկույցի, ըստ որի՝ կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն. Սերժ Սարգսյան
Ես 30 տարի եղել եմ այն իրադարձությունների կենտրոնում, որը վերաբերում էր մեր ժողովրդի ճակատագրին, ընթացքում զբաղեցրել եմ բարձրաստիճան պաշտոններ և շխատանքի բերումով տիրապետում եմ հսկայական թվով գաղտնի տեղեկատվության։ Արարատի մարզում լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Սերժ Սարգսյանը։
«Բնականաբար այդ տեղեկությունների մասին գրեթե չեմ խոսել և շատ-շատ բանի մասին չեմ խոսելու, որովհետև ոչ թե օրենքով արգելված է, կամ ես քչախոս եմ, այլ որովհետև որևէ քայլով ես երբեք չեմ վնասել և չեմ վնասելու մեր երկրի, մեր ժողովրդին, նրա անվտանգությանը։ Դրանք այնպիսի տեղեկություններ են, որոնց մասին նորմալ մարդը ուղղակի չպետք է խոսի»,-ասաց նա։
Սերժ Սարգսյանը սակայն նշեց, որ երեկ երեկոյան մի փաստ է ուրախություն պատճառել իրեն։ «Ես հնարավորություն եմ ունեցել երեկ ծանոթանալու մի գաղտնի զեկույցի, որում ամփոփված էր պատկան մարմինների վիճակագրական տվյալներ, և այդ վիճակագրական տվյալները համապարփակ ամբողջ հանրապետության ծավալով էին և վերաբերում էին ընտրությունների արդյունքներին։ Այդ փաստաթղթի համաձայն՝ կապիկությանտը այլևս չունի ձայների մեծամասնություն,- ասաց նա։
Մանրամասները տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Ծեծկռտուք ու հայհոյանք Փաշինյանի երթի մասնակիցների ու ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջև. 24news
24news-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրուշոյի ելույթը` Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ
Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարկում հանրահավքի վերջում բեմ հրավիեց Լևոն Քոչարյանին և Սիրուշոյին:Սիրուշոն եր...