Նապաստակը երկաթե մանդատով էլ ընդամենը նապաստակ է. Ռոբերտ Քոչարյան
Նապաստակը նապաստակ էլ կմնա, եթե անգամ երկաթե մանդատ տաս։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Տաշիրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր։ Ուզում ես՝ տիտանե մանդատ տուր։ Նապաստակը նապաստակ է մնում։ Առավելագույնը կարելի է նրանից չախոբիլի պատրաստել, դրանից ավելիին ունակ չէ։ Մենք մերժում ենք վենդետան։ Բայց ասում ենք «այո» արդարադատությանը։ Մենք մերժում ենք ցանկացած բաժանում, մերժում ենք այն ամենը, ինչը խանգարում է մեզ աշխատել, կերտել եւ զարգացնել երկիրը»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժողովրդից պահանջել էր «պողպատե մանդատ»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ընտրություններից հետո 4 օրով ամրագրել է Հանրապետության հրապարակը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 4 օրով զբաղեցնում է Հանրապ...
Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ քավոր դառնալու առաջարկին. «Խոսելու վրա է»
Ստեփանավում քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին խնդրեց իր երեխաների քավորը դառնալ...
Սերժ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին
Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը...
Թոււրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջ...