«Բայդենը` կարիերիստ է, Թրամփը վառ անհատականություն». Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ հարգում է ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին և նրան անվանել է «վառ մարդ», գրում է ՏԱՍՍ-ը:
«Անգամ հիմա, ես գտնում եմ, որ Ամերիկայի նախկին նախագահը՝ պարոն Թրամփը, արտառոց, տաղանդավոր անձնավորություն է, այլապես նա չէր դառնա ԱՄՆ նախագահ: Նա վառ անհատականություն է: Դուք կարող եք հավանել նրան, կամ ոչ: Բայց նա ամերիկյան իսթեբլիշմենթից չէր եկել, մինչ այդ նա մեծ քաղաքականության մաս չէր կազմում, ոմանց դա դուր է գալիս, ոմանց՝ ոչ, բայց սա փաստ է», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Մինչդեռ գործող նախագահ Ջո Բայդենի վերաբերյալ Պուտինն ասել է, որ նա կարիերիստ է:
«Սպիտակ տան ներկայիս ղեկավարն արմատապես տարբերվում է Թրամփից, քանի որ նախագահ Բայդենը կարիերայի մարդ է: Նա գործնականում ամբողջ հասուն կյանքն անցկացրել է քաղաքականության մեջ», - ասել է Պուտինը
Հարցազրույցն ամբողջությամբ եթեր կհեռարձակվի NBC-ով հունիսի 14-ին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ընտրություններից հետո 4 օրով ամրագրել է Հանրապետության հրապարակը
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրվանից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 4 օրով զբաղեցնում է Հանրապ...
Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ քավոր դառնալու առաջարկին. «Խոսելու վրա է»
Ստեփանավում քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին խնդրեց իր երեխաների քավորը դառնալ...
Սերժ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին
Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը...
Թոււրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջ...