Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում և մարզերում քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ Կարանիս համայնքի բնակիչներից մեկը բաժնում հանձնել…

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ Կարանիս համայնքի բնակիչներից մեկը բաժնում հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. Դրախտիկ գյուղի մի բնակիչ հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։ Սևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում  Լճաշեն գյուղի բնակիչներից մեկը հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան ու 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ։ Պայթուցիչով նռնակն ու ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 320 փամփուշտը ոստիկանության Թալինի բաժին հանձնել է Թալին քաղաքի մի բնակիչ։

Ըստ նրա՝ նռնակն ու փամփուշտները բերել էր նախորդ տարի Արցախից։ Արդյունավետ էր նաև Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արարատյան 1-ին զանգվածի բնակիչներից մեկը հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, կարճեցված փողով հրացան ու ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 302 փամփուշտ։

Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները. Վարդաշեն թաղամասի բնակիչներից մեկը հանձնել է ինքնաշեն հրացան, պայթուցիչով նռնակ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի և հրազենների 70-ից ավելի փամփուշտ և այլն։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250