ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դանակահարություն Գետափնյա գյուղի գերեզմանատանը․ հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա տղամարդ
Մայիսի 30-ի գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։
Կատարվածի վերաբերյալ ժամը 2.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց։ Հայտնում էին, որ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով 34-ամյա տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել։
Րոպեներ անց օպերատիվ խումբը հիվանդանոցում էր։
Բժշկի հետ զրուցելուց և անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց հետո որոնողական աշխատանք սկսվեց։ Ուշ գիշերով, այն էլ գերեզմանատանը, ականատես վկաներ հայտնաբերելը հեշտ չէր։ Բայց փորձառու քրեական հետախույզներին հաջողվեց արդյունավետ գործել։
Օպերատիվ ճանապարհով նախ ճշտեցին, թե ովքեր են մասնակցել վեճին, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ անձնական հարցերի շուրջ ծագած ծեծկռտուքի ժամանակ տուժողին դանակահարել էր Երևանի Շենգավիթ համայնքի 28-ամյա մի բնակիչ։
Մայիսի 31-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Քննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Նոր տեսանյութ է հրապարակվել. ծեծկռտուք` հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների միջև
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները նոր տեսանյութ են տարածել հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների մասնակցությամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի
Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի: Այս մասին հայտնում է Mediaport-ի տելեգրամյան ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսակովի պողոտայի արտադրամասերից մեկում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք
Հունիսի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ ստացան, որ մի տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում և մարզերում քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բնակչության շրջանում բացատրական աշխատանք...