ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալավերդու քաղաքապետը՝ մահվան ելքով վրաերթի հեղինակ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի - Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդի քաղաքի բնակիչ 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած Օպել ֆրոնտելա մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Ալավերդի քաղաքի բնակիչ 51-ամյա Անդրեյ Ավետյանին, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

 

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Նազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչություն ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Ս․ Խեչումյանը Ալավերդի քաղաքի քաղաքապետն է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: