ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Որտեղ են հանդիպելու Պուտինն ու Բայդենը

Գերտերությունների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը կանցկացվի 18-րդ դարի կալվածքում՝ Լա-Գրանժում:

 

 Կալվածքը Շվեյցարիայի պատմամշակութային հուշարձան է և Ժնևի բնակիչների սիրված տուրիստական կենտրոն: Հանդիպմանը հաշված օրեր են մնացել ու շատերին են հետաքրքրում նապատրաստական աշխատանքները, հանդիպման վայրն ու բոլոր մանրամասները:

 

Այս կալվածքը 1660-ականների կառույց է:  1706 թ.-ին այն ձեռք է բերել բանկիր Մարկ Լուլինը, որի որդիները 1768-1773 թվականներին կառուցել են բնակելի հատված և ֆրանսիական ոճի պարտեզ:

 

Ավելի ուշ կալվածքի շենքում հայտնվել է գրադարան: 19-րդ դարում վիլլայում արդեն պաշտոնական ընդունելություններ էին անցկացվում: Այսպիսով, 1864 թ.-ին կալվածքների գլխավոր մասնաշենքում տեղի է ունեցել վերջին ընդունելությունը Ժնևի առաջին կոնվենցիայի ստորագրման կապակցությամբ, որը կարգավորում է պատերազմներում հաշմված և վիրավոր զինվորների վիճակի պաշտպանությունն ու օգնությունը:

 

1985 թ.-ին էլ Ժնևում տեղի է ունեցել ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի բարձր մակարդակի առաջին հանդիպումը, չնայած հանդիպման համար ընտրվել էր այլ առանձնատուն`Մեյսոն Սոսուրը:

 

Երկու երկրների պատվիրակությունները և լրագրողները ևս «հնարավորություն կունենան ծանոթանալու Ժնևի տարածաշրջանի գեղեցկություններին: