Սարգսյանը նույնիսկ կարողացել է օգտագործել իր «թույլ» կողմը հայանպաստ նկատառումներով. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այսօր հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում մի հանգամանք, որի վրա կարծես ուշադրություն չդարձվեց։
Երեք երկրների նախագահների ասած՝ «դու բարձր ժողովրդականություն ունես, պետք է հայկական զորքերը դուրս բերես և շրջանները հանձնես» մոտավոր ձևակերպված պնդումից հետևում է, որ մինչ այդ Հայաստանի երրորդ նախագահը մեր զորքերը դուրս չբերելու և տարածք չհանձնելու համար օգտվել է նաև այն կռվանից, որ իր ժողովրդականությունը ցածր է, և ինքը չի կարող գնալ նման քայլերի։
Այսինքն, փաստորեն, Ս. Սարգսյանը նույնիսկ կարողացել է օգտագործել իր «թույլ» կողմը հայանպաստ նկատառումներով, իսկ այս ապաշնորհ կապիտուլյանտն, իր իսկ խոսքերով, ընտրել է «գիժ» խաղալը և Հայաստանն ու Արցախը հասցրել անդունդի եզրին»։
Նմանատիպ հոդվածներ
Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը. Yerkir.am
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղու...
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
«Կերա, մի ժամ հետո ինքնազգացողությունս վատացավ». Նիկոլ Փաշինյան
«Վարչապետ դառնալուց հետո, 2018-ի մայիսն էր կամ հունիսը, գնացել էի առաջնագիծ: Բացեցի սննդի բանը, ասեցի՝ էս, էս, էս բերեք:...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...