Ոստիկանությունն էլ է մեղք․ Նիկոլի դեմ ավելի չարացած են հենց ոստիկանները․ Տեր-Պետրոսյան
Արտաքին գործերի նախարարությունը չի կարող ունենալ ինքնուրույն քաղաքականություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակում ԱԳՆ-ի կարևորության և կառույցում հրաժարականների մասին:
«Այն, ինչ թելադրում է Նիկոլ Փաշինյանը, դա էլ պետք է անեն, արեցին, արեցին, արդեն դրանից էլ զզվեցին, տեսան, որ շատ վատ իրավիճակի մեջ են ընկնում, դրա համար հրաժարականների շարան սկսվեց: Երբեք որևէ Արտաքին գործերի նախարարության չի կարելի մեղադրել, կարելի է միայն մեղադրել այն դեպքում, եթե պետության ղեկավարի հրահանգները սխալ է կատարում, կամ չի կատարում, այդ դեպքում ուղղակի շպտում են այդ նախարարներին դուրս. սա է:
Բոլորը մեղք են, ոստիկանությունն էլ է մեղք, տուն-տեղ թողած՝ առավոտից 24 ժամ կանգնում են փողոցներում, հրմշտում են: Գիտե՞ք՝ իրենց դուր է գալիս ժողովրդին հրմշտելը, նրանց թուքումուրին արժանանալը: Եթե ուզում եք իմանալ, Նիկոլի դեմ ավելի չարացած են հենց ոստիկանները, որոնք անընդհատ անարգանքի են ենթարկվում ժողովրդի կողմից»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն այսօր շարունակում է Լոռու մարզում։Սպիտակ քաղաքում նա անդրադարձավ ՀՀ ե...
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա․ Տեր–Պետրոսյանը՝ Փաշինյանի հողերը տալու հայտարարության մասին
Իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց առաջին նախագահ Լևոն տեր–Պետ...
Լենա Նազարյանը անդրադարձել է երեկվա իր հարցազրույցին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է առել՝&n...
Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք, ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞․ Փաշինյան
Բանակին ինչ պետք է տվել ենք, բայց ոչ մի բան չենք վերցրել, Օձունում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։...