Քոչարյանը՝ Ամուլսարի մասին
«Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, դա նշանակում է, որ չպետք է այն շահագործել»,- հունիսի 8-ին, Ջերմուկ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Ամուլսարի հանքավայրի հնարավար շահագործման հարցին։
«Ինձ համար մինչև վերջ պարզ չէ՝ ինչո՞ւ ոչ բոլոր փաստաթղթերն են հասանելի: Չկա որոշակիություն։ Որոշակիությունն ու ներդրումային քաղաքականության կանխատեսելիությունը բացակայում է»,- նկատեց Ռոբերտ Քոչարյանը:
«Երեկ մենք հանդիպել ենք Քաջարանի բնակիչներին: Այնտեղ մեծ մասը հանքի աշխատողներ են: Դա ավանդույթ է: Պատկերացրեք, եթե այնտեղ մենք փակենք հանքն ու քաղաքը կուրորտ դարձնենք: Այսինքն՝ պետք է հաշվի առնվի տեղի բնակիչների կարծիքը: Չի կարելի կտրուկ քայլեր անել՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը և ավանդույթները»,- ասաց երկրորդ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
«Երբ Նիկոլ Փաշինյանը Կոշի բանտում էր, մի գիշեր Աննա Հակոբյանը զանգեց ինձ»․ Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԻ ԳԻՇԵՐ ՉԴԻՄԱՑՈՂԸ, ԱՍՈՒՄ Է ԴԻՄԱՑԵ...
Դաշտադեմում Փաշինյանին դիմավորել է քրեական անցյալով հայտնի Չաղ Ռուստամը. Yerkir.am
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղու...
Մուրադովը կտրուկ քայլերի կգնա, եթե այսօր չվերադարձնեն մեր գերեվարված զինծառայողին. Բորիս Ավագյան. «Հրապարակ»
Գեներալ- լեյտենանտ Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարում այսօր գերեվարված հայ զինծառայողին վերադարձնելու կապակցութ...
Թշնամին հայ զինծառայող է գերի վերցրել
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, թե այսօր Հայաստանի մի խումբ զինվորականներ Լաչինի շրջանում փորձել են իբր ականապատման աշխատանքն...