ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանում քիմգործարանի հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է, կան անհետ կորածներ
Առնվազն 18 մարդ զոհվել է, մի քանիսն անհետ կորել են հնդկական Պունա քաղաքին կից արդյունաբերական գոտու քիմգործարանում բռնկված հրդեհի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը:
«Այս պահին մենք 14 մարմին ենք գտնել»,-NDTV հեռուստաալիքին հաղորդել է ծառայության ներկայացուցիչը:
Հրդեհի բռնկման ժամանակ ձեռնարկությունում, որն ախտահանող միջոցներ է արտադրել, աշխատել է 37 մարդ: Նրանցից 20-ը փրկվել է: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը: Հրդեհը մարում է ութ հրշեջ մեքենա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաստաբանը հրապարակել է հայ զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու մասին տեսանյութի ամբողջական տարբերակը
Փաստաբան Ամրամ Մակինյանը հրապարակել է հայ զինծառայողին ծեծի ենթարկելու մասին տեսանյութի ամբողջական տարբերակը՝ հետևյալ գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Armtimes-ը ֆիքսել է, թե ինչպես է ԲՀԿ ներկայացուցիչը զենքով քարոզչություն արել ՀԺ-ի դիմաց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր երեկոյան նախընտրական քարոզչության շրջանակներում «Հայկական ժամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամեն ինչ կարգին է, կոչ եմ անում դրան սահմանափակ նշանակություն տալ». Մակրոնը մեկնաբանել է ապտակ ստանալու միջադեպը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է չչափազանցել «ապտակի միջադեպի» նշանակությունը և շեշտել է, որ ինքը շարունակե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձել են խեղդել տաքսու վարորդին. դիմել են փախուստի` հափշտակելով փողերն ու հեռախոսը
Հունիսի 13-ին Էջմիածին քաղաքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողը, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր դիմել, տաքս...