ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձել են խեղդել տաքսու վարորդին. դիմել են փախուստի` հափշտակելով փողերն ու հեռախոսը
Հունիսի 13-ին Էջմիածին քաղաքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողը, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր դիմել, տաքսու վարորդ էր։ Երևանում գիշերը երկու տղամարդ կանգնեցրել էին նրա «Տոյոտա Քեմրի» մակնիշի տաքսին և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին։
Երբ հասել էին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամաս, ուղևորները փորձել էին խեղդել վարորդին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել էին փողերը, բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։
Ավազակության փաստով Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Վարորդը մոտավոր նկարագրել էր ուղևորների արտաքին տվյալները։ Որոնողական աշխատանք սկսվեց։ Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինեն նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված՝ 32 և 35 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը՝ Էջմիածնի բնակիչ։
Հաղորդումից ժամեր անց կասկածյալները Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նրանք տվել են խոստովանական ցուցմունք և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունն ուսումնասիրում է Էրեբունի վարչական շրջանում կարմիր բերետավորների մասնակցությամբ միջադեպը
Համացանցում տեսանյութ և հրապարակումներ են տարածվում, համաձայն որոնց, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի ընտրատեղամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաստաբանը հրապարակել է հայ զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու մասին տեսանյութի ամբողջական տարբերակը
Փաստաբան Ամրամ Մակինյանը հրապարակել է հայ զինծառայողին ծեծի ենթարկելու մասին տեսանյութի ամբողջական տարբերակը՝ հետևյալ գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Armtimes-ը ֆիքսել է, թե ինչպես է ԲՀԿ ներկայացուցիչը զենքով քարոզչություն արել ՀԺ-ի դիմաց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր երեկոյան նախընտրական քարոզչության շրջանակներում «Հայկական ժամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամեն ինչ կարգին է, կոչ եմ անում դրան սահմանափակ նշանակություն տալ». Մակրոնը մեկնաբանել է ապտակ ստանալու միջադեպը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է չչափազանցել «ապտակի միջադեպի» նշանակությունը և շեշտել է, որ ինքը շարունակե...