ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամեն ինչ կարգին է, կոչ եմ անում դրան սահմանափակ նշանակություն տալ». Մակրոնը մեկնաբանել է ապտակ ստանալու միջադեպը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հորդորել է չչափազանցել «ապտակի միջադեպի» նշանակությունը և շեշտել է, որ ինքը շարունակելու է հանդիպել ֆրանսիացիների հետ:
Ինչպես գրում է տեղական Dauphiné հրատարակությունը, պետության ղեկավարը նշել է, որ այս իրավիճակից հետո իր մոտ մտահոգություններ չեն առաջացել։
«Ես շարունակել եմ ողջունել այն մարդկանց, որոնք այդ մարդու հետ էին և լուսանկարվել եմ նրանց հետ: Ես շարունակել եմ և կշարունակեմ: Ոչինչ չի խանգարի ինձ»,- ասել է Մակրոնը։
Նախագահը հավելել է, որ այժմ «ամեն ինչ կարգին է» և կոչ է արել միջադեպին «սահմանափակ նշանակություն» տալ: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայում խոսքի ազատություն և բազմակարծություն կա, և ժողովուրդը հավատարիմ է հանրապետական արժեքներին:
«Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը հետաքրքրված է խորքային խնդիրներով... եկեք թույլ չտանք մեկուսացված փաստերին, ագրեսիվ դեմքերին, որոնք միշտ ներկա են ցույցերին, տիրապետել հանրային քննարկումների. նրանք դրան արժանի չեն: Սա չպետք է ստվեր գցի շատ այլ կարևոր թեմաների վրա, որոնք ազդեցություն ունեն շատերի կյանքի վրա», - եզրափակել է Ֆրանսիայի առաջնորդը։
Միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել երկու անձ:
Համացանցում տարածվել է տեսանյութ, ըստ որի` Ֆրանսիայի ղեկավարը մոտենում է իրեն սպասող մարդկանց, բռնում է տղամարդկանցից մեկի ձեռքը, սակայն վերջինս մյուս ձեռքով ապտակում է նախագահին: Այնուհետև իրավիճակին միջամտում են թիկապահները, որոնք նախագահին հեռացնում են, իսկ տղամարդուն` բռնում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաստաբանը հրապարակել է հայ զինծառայողին դաժան ծեծի ենթարկելու մասին տեսանյութի ամբողջական տարբերակը
Փաստաբան Ամրամ Մակինյանը հրապարակել է հայ զինծառայողին ծեծի ենթարկելու մասին տեսանյութի ամբողջական տարբերակը՝ հետևյալ գր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Armtimes-ը ֆիքսել է, թե ինչպես է ԲՀԿ ներկայացուցիչը զենքով քարոզչություն արել ՀԺ-ի դիմաց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր երեկոյան նախընտրական քարոզչության շրջանակներում «Հայկական ժամա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանում քիմգործարանի հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է, կան անհետ կորածներ
Առնվազն 18 մարդ զոհվել է, մի քանիսն անհետ կորել են հնդկական Պունա քաղաքին կից արդյունաբերական գոտու քիմգործարանում բռնկվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձել են խեղդել տաքսու վարորդին. դիմել են փախուստի` հափշտակելով փողերն ու հեռախոսը
Հունիսի 13-ին Էջմիածին քաղաքում ավազակային հարձակում էր եղել: Տուժողը, որ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր դիմել, տաքս...