ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Թշնամին վերահսկում է Կապանի օդանավակայանը

Թշնամին լավ տնավորվել ու դիրքավորվել է Կապանում: Ադրբեջանցիներն այս իշխանություններին թույլտվությամբ, GPS-ը ձեռքում` եկել ու զավթել են Կապանը եզերող ամենանպաստավոր ու բարձր դիրքերը` այդպիսով բռի մեջ հավաքելով թե՛ Կապան քաղաքը, թե՛ Կապանի օդանավակայանը: Գրում է Hraparak.am-ը։

 

Մասնավորապես, օդանավակայանից պարզ երևում են դիմացի սարի լանջին տնկած ադրբեջանական դրոշն ու դրա կողքը հարմար տեղավորված ադրբեջանցի զինվորները: Մոտեցրինք տեսախցիկն ու նկատեցինք, որ նրանք ինչ-որ աշխատանքներ են կատարում իրենց նոր ձեռքբերած դիրքում, հավանաբար՝ ինժեներական աշխատանքներով են զբաղված:

 

Ադրբեջանցիների դիրքն այնպիսին է, որ նրանք վերևից շատ հեշտությամբ «հսկում են» Կապանի օդանավակայանը: Նրանք ցանկացած պահի անգամ փոքր տրամաչափի հասարակ ավտոմատով կարող են կրակել օդանավակայանի տարածքում գտնվող մարդկանց: Առհասարակ, չորս կողմից Կապանը գտնվում է թշնամու վերահսկողության տակ: