Շվեյցարիայում Պուտինի եւ Բայդենի հանդիպման հնարավոր վայրն է նշվում
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպման վայրի հավանական տարբերակներից է Ժնեւում La Grange առանձնատունը կամ Hôtel Résidence Parc des Eaux Vives հյուրանոցը, գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ այդ մակարդակի հանդիպման համար գոյություն ունեն որոշիչ գործոններ: Դրանց ամենաշատը համապատասխանում է դեպի լիճը բացվող տեսարանով շվեյցարակաին առանձնատունը: Ավելի վաղ La Grange առանձնատանը նկատվել են «ռազմական կոշիկներով մարդիկ»: Նրանք զննել են շենքը: Հաղորդվում է նաեւ, որ այգում, որի տարածքում տեղակայված է առանձնատունը եւ հյուրանոցը, մի քանի օր է, ինչ գտնվում են անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ: Երկրի ղեկավարների հանդիպման եւս մեկ հնարավոր վայրն է Hôtel Résidence Parc des Eaux Vives հյուրանոցը, որը գտնվում է նույն այդ այգում:
Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդոենի բանակցությունների հստակ օրակարգ չկա: Բացի այդ, կողմերը համաձայնեցրել են դեմառդեմ ձեւաչափով զրույցը:
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը կկայանա Ժնեւում հունիսի 16-ին: Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել են, որ Պուտինի հետ զրույցի համար Բայդենի ընտրած թեմաներից մեկը կլինի կիբերանվտանգությունը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը խելագարվելու դրվագ է պատմել պատերազմից. «Մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչացել է»
2016 թվականի պատերազմի ժամանակ մեր զենք-զինամթերքը սպառվել է, կամ սպառվելու եզրին է եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առյուծի վրա նստած հայտնի լուսանկարի պատմության մասին
Տարիներ առաջ Տանզանիայում արված լուսանկար է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում իր համակիրների հետ հանդ...
Փաշինյանի այցն Արարատ ուղեկցվել է խախտումներով. պահանջում են անհապաղ քրգործ հարուցել․ հայտարարություն
Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրո...
Հակոբ Ավետյանն անդրադառնում է Կութում տեղի ունեցած դեպքին, Ժողովրդի մոտ առաջացած խուճապին
Ժողովրդի մոտ ավելի մեծ խուճապ է առաջացել։ Մարդիկ մտածում են, որ անասուններին պետք է արածացնելու էլ չտանեն։ «Փաստինֆո»-ի...