Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առյուծի վրա նստած հայտնի լուսանկարի պատմության մասին
Տարիներ առաջ Տանզանիայում արված լուսանկար է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է առյուծի վրա նստած հայտնի լուսանկարի պատմությանը, որը իր քարոզարշավի ժամանակ ցուցադրել էր Նիկոլ Փաշինյանը:
«Մի շատ հայտնի, համաշխարհային համբավ ունեցող մարդու հրավերով է եղել, իր ընտանիքի հրավերով Տանզանիայում անցկացրել եմ մեկ շաբաթ, իմ նախագահության տարիներին չի եղել: Ի դեպ ասեմ, որ նման հայտնի շատ մարդկանց հետ շփում ունեմ, նրանք են ինձ հրավիրել, ես եմ նրանց հրավիրում եւ ասեմ, որ սա շատ մեծ ներդրումայիյ հոսքեր է ապահովելու, քանի որ կարեւոր է վստահությունը ինչպես երկրի առաջին դեմքի, այնպես էլ երկրի նկատմամբ: Ես երբեք չեմ էլ թաքցրել, որ որսորդության սիրահար եմ, որսորդմիության անդամ եմ, գրքույկն ունեմ, նաեւ որսորդական զենք ունեմ իմ վրա գրանցված: Բնությունը շատ եմ սիրում, շատ եմ հարգում, դրա համար սեզոնից դուրս որեւէ տեղ որս չեմ արել, որեւէ անօրինական բան այդ առումով չեմ արել»,-ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ իրենց այնպիսի հարցեր են տալիս, որոնք պետք է տան իշխանություններին. «Երեւի նրանց հետ հույսեր չեն կապում, որովհետեւ այլ կերպ չես կարողանում բացատրել, թե ինչ նման հարցերը նրանց չեն տալիս: Հիմա եթե ավտոգրաֆ է ուզում, խնդրեմ, կարամ մակագրեմ, ամսի 21-ին, սենց ավտոգրաֆով: Իկոնայի պես նկարս բռնած գնում, գալիս ա»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը խելագարվելու դրվագ է պատմել պատերազմից. «Մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչացել է»
2016 թվականի պատերազմի ժամանակ մեր զենք-զինամթերքը սպառվել է, կամ սպառվելու եզրին է եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ...
Փաշինյանի այցն Արարատ ուղեկցվել է խախտումներով. պահանջում են անհապաղ քրգործ հարուցել․ հայտարարություն
Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրո...
Հակոբ Ավետյանն անդրադառնում է Կութում տեղի ունեցած դեպքին, Ժողովրդի մոտ առաջացած խուճապին
Ժողովրդի մոտ ավելի մեծ խուճապ է առաջացել։ Մարդիկ մտածում են, որ անասուններին պետք է արածացնելու էլ չտանեն։ «Փաստինֆո»-ի...
«Մեր երկրի անվտանգությունը միայն ու միայն կարող է ապահովել Ռուսաստանը». Գագիկ Ծառուկյան
Մեզ այսօր անհաժեշտ է ապահովել մեր երկրի անվտանգությունն առաջնային: Այս մասին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է...