Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՀ ԱԱԾ
Արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին՝ սոցիալական ցանցերում տարածված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի, դրան ԱՀ ԱԱԾ ծառայողների մասնակցության և վերջիններիս աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերին՝ տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ: Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար անցկացվում է ծառայողական քննություն:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նմանատիպ հոդվածներ
Կութը թշնամու ուղիղ նշանառության տակ է, ես կկրծեմ նրա կոկորդը, ով կփորձի հանուն քաղաքական շահի պարտակի իրականությունը. Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Գեղարքունիքի մարզն է, այն հատվածը որտեղ տեղավորվել է...
Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին. Վանեցյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց...
Ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող ուժերին բերենք հաշտության․ Էդմոն Մարուքյան
Մենք ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ մենք գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող, իրար ոչնչացնե...
Իրանը հերքում է իր տարածքում 160 հայ զինվորների մասին լուրը
Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Երևանում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղ...