Ադրբեջանցիների կողմից գյուղացու ձին գողանալու լուրին անդրադարձել է Տեղի համայնքապետարանը
Այսօր լրտավամիջոցներից մեկի հետ զրույցում Խնածախ համայնքի բնակիչ Հրահատ Մեսրոպյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները գիշերը մտել են գյուղ ու գողացել իր ձիուն: Այս առնչությամբ Տեղի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Խնածախ համայնքի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանցիները մտել են Սյունիքի մարզի Խնածախ համայնք, գողություն ու անկարգություն արել, չի համապատասխանում իրականությանը։ Մեսրոպյանի ձին արածելիս հատել է սահմանն ու այս պահին թշնամու մոտ է։ Գյուղի երիտասարդները, ովքեր գիշեր֊ցերեկ Առաջին բանակային կորպուսի հետ հսկում են սահմանները, վրդոհվված են համագյուղացու հայտարարությունից։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը այս պահին ՌԴ հրամանատարության հետ բանակցություններ է իրականացնում՝ Հրահատ Մեսրոպյանի ձին վերադարձնելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը խելագարվելու դրվագ է պատմել պատերազմից. «Մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչացել է»
2016 թվականի պատերազմի ժամանակ մեր զենք-զինամթերքը սպառվել է, կամ սպառվելու եզրին է եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առյուծի վրա նստած հայտնի լուսանկարի պատմության մասին
Տարիներ առաջ Տանզանիայում արված լուսանկար է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում իր համակիրների հետ հանդ...
Փաշինյանի այցն Արարատ ուղեկցվել է խախտումներով. պահանջում են անհապաղ քրգործ հարուցել․ հայտարարություն
Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրո...
Հակոբ Ավետյանն անդրադառնում է Կութում տեղի ունեցած դեպքին, Ժողովրդի մոտ առաջացած խուճապին
Ժողովրդի մոտ ավելի մեծ խուճապ է առաջացել։ Մարդիկ մտածում են, որ անասուններին պետք է արածացնելու էլ չտանեն։ «Փաստինֆո»-ի...