ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանը նույն խեղճ, մեքը ծուռ արարածն ու անձնավորությունն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ասում էր՝ ալբանացի եմ․ պատգամավոր

Ցավում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խմբակցության ներկայացուցիչ տիկին Գրիգորյանը այստեղ չէ, քանի որ մի քանի հարց հնչեցրեց, որոնց կուզենայի պատասխանել։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝անդրադառնալով խմբակցությունից դուրս եկած Աննա Գրիգորյանի ելույթին։ 

 

«Նա ասում է՝ նոյեմբերի 9-ին ու՞ր էիք, տիկին Գրիգորյանը լավ կանի պատասխանի, որ իր ընտանիքի անդամը՝ ամուսնու եղբայրը, այդ օրը գրոհում էր կառավարության շենքը։ Նա արդյո՞ք մեկն էր այն մարդկանցից, որ Մարտիրոս Սարյանի նկարն էին գողանում կառավարության շենքից, ի՞նչ արեցին էդ նկարը, ծախեցի՞ն, թող ասի իմանանք էլի, կարևոր գործ է բոլորիս համար» ,-ասաց պատգամավորը։ 

 

Խոսելով՝ պատգամավորի ելույթի մասին Ալեքսանյանը շեշտեց Ռոբերտ Քոչարյանի իշխանություն գալուց հետո իշխող խմբակցության «իբր» հնարավոր վախերի մասին։ 

«Այսօր այստեղ ականատես եղանք եզակի լկտիության, երբ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը քմծիծաղով ասում է՝ չե՞ք վախենում Քոչարյանից։ Էս դահլիճի պատերը դեռ ներծծված են հոկտեմբերի 27-ի արյամբ։ Չե՛նք վախեմում տիկին Գրիգորյան, չե՛նք վախենում, որովհետև առանց անսահման պետական իշխանության ու անպատժելիության ձեր նույն խեղճ, մեքը ծուռ արարածն ու անձնավորությունն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ասում էր՝ ալբանացի եմ»,-նշեց պատգամավորը։ 

 

Անդրադառնալով՝ բանավեճի հրավերին պատգամավորը ևս մեկ անգամ հորդորեց Ռոբերտ Քոչարյանին տանել վախը չափողի կամ հոգեթերապևտի մոտ։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Քաղաքականություն