ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ջրային պաշարների մասով անվտանգության լուրջ խնդիր կա»․ Արման Թաթոյան

«Սև լիճը ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը լուրջ վտանգ է. այդտեղից են ձևավորվում ոռոգման և խմելու ջրի համակարգերը»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ահազանգեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Թաթոյանը նշեց. «Երկու իրավիճակ ունենք, առաջին՝ Ադրբեջանի զինվորականները ֆիզիկապես ներկա են մեր կոնկրետ տարածքներում, երկրորդ՝ նրանք նշանառության տակ են պահում իրենց դիտարկման ներքո գտնվող վայրերը: Շատ վատ է, որ մարդու իրավունքների կոմպոնենտը համարժեք ուշադրություն չունի: Դելիմիտացիայի ու դեմարկացիայի պայմաններում իրավունք չունենք ամբողջը տանենք, մտցնենք քաղաքական, ռազմական կոմպոնենտների մեջ: Մենք մոռանում ենք, որ այնտեղ մարդիկ կան»,- ասաց նա:

Քաղաքականություն