ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չհամարձակվե՛ք սրանից հետո մեզ ցուցում անել՝ երբ գանք, ոնց անենք, ինչ քվեարկենք․ Աբովյանը՝ Վարդանյանին

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝ այն օրակարգերը, որ պատերազմից հետո բերում է իշխանությունը, չեն համապատասխանում այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում։ ԱԺ արտահերթ նիստում նա նշեց, որ այդ մասին ասել են, ասում են ու կկրկնեն, եթե որևէ մեկին համար անհասկանալի բան է դեռ մնացել։ Այդպես նա արձագանքեց «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանի այն հարցին, թե ԲՀԿ-ն վերջին անգամ երբ է մասնակցել նիստերին։

«Պարո՛ն Վարդանյան, ինչի՞ց եք տենց ջղայնացել, ես Ձեզ չեմ տեսել այդպիսի վիճակում։ Ինչի՞ց գայինք, գայինք արտադրական կանեփը հա՞ քննարկեինք ձեր հետ։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր ֆրակցիաների մասնակցությանը նիստերին, մասնավորապես ԲՀԿ-ինը, չհամարձակվե՛ք սրանից հետո մեզ ցուցում անել՝ երբ գանք, ոնց անենք, ինչ քվեարկենք», - ասաց Արման Աբովյանը։

Քաղաքականություն