ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ–ների հարվածներից այրված ոսկորներ կան, որոնցից ԴՆԹ չենք կարող անջատել․ դատաբժիշկ

Եթե առաջին իսկ փորձից չի հաջողվել հյուսվածքից ԴՆԹ-ն անջատելը, փորձում ենք վերցնել կրկնակի նմուշներ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց դատաբժիշկ Մարինա Բաղդասարյանը։

«Բոլոր գորոծողությունները իրականացվում են  համաձայն միջազգային չափորոշիչների, խորհրդատվություն ենք ստանում  հարևան Վրաստանի փորձագետներից, «Կարմիր Խաչի» մասնագիտացված փորձագետներից։  Աբսուրդ է,  որ կարող է 100 տարվա ոսկորից, մամոնտի ոսկորից ԴՆԹ անջատվի, բայց կան դեպքեր, երբ խորը վնասվածքից ԴՆԹ անջատել չի լինում։ Այս ամենը կախված է ոսկրերի ծագումնաբանությունից, քանի որ կան շերտեր, որտեղ ԴՆԹ-ն չնչին է և անջատել հնարավոր չէ»,-ասաց նա։ 

 

Բաղդասարյանի խոսքով՝ ԱԹՍ-ների հարվածներից այրված ոսկորներ կան, որոնցից ԴՆԹ չի կարող անջատվել։ Մանսագետները հայտնեցին, որ համոզված են, որ եթե անգամ ուղարկեն արտերկիր, հնարավոր չի լինի  ԴՆԹ անջատել։ 

«Համոզված ենք, որ եթե անգամ դրանք ուղարկենք արտասահմանի մեր կոլեգաներին, որոնք մասնագիտացված են հենց ոսկորների հետ աշխատելու մեջ, չունենք երաշխիք, որ բոլոր ոսկորներից կանջատվի ԴՆԹ։ Գուցե 20-30 տոկոսից անջատվի ԴՆԹ։ Կան ու կլինեն ոսկորներ, որոնցից հնարավոր չէ ԴՆԹ անջատել»,-ասաց նա։

Քաղաքականություն