Շատ հեշտ է ինչ-որ բան «ափռ-ցփռ դուրս տալ» աղջիկների առաջ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կրկնել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների հետ նախընտրական բանավեճի իր ցանկությունը՝ նրանց մեղադրելով «ափռ-ցփռ դուրս տալու» մեջ։
«Ընտրական օրենսգրքով նախատեսված է, որ ընտրական ցուցակի բոլոր առաջին համարների հետ պետք է բանավեճ տեղի ունենա»,- այս մասին Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ դա պետք է տեղի ունենա Հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Նշենք, որ Փաշինյանը առաջարկել էր նախկին նախագահներին` Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին գալ իր հետ բանավեճի, քանի որ իրենք գլխավորում են նախընտրական ցուցակները: Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը, իսկ Լևոն Տեր-Պետրսյանը «Հայ Ազգային կոնգրեսի» ցուցակը: Սակայն, նրանք նշել են, որ դավաճանի հետ քննարկելու ոչինչ չունեն:
Փաշինյանն էլ այսօր հայտարարեց, թե դա օրենքի պահանջ է: «Մենք կարող ենք իրար դեմ դիմաց կանգնել և պարզել, թե ո՞վ է դավաճանը, ո՞վ է հողատուն, ո՞վ է կապիտուլյանտը: Սակայն իրենք պատասխանում են, որ բանավիճելու բան չունեն: Շատ հեշտ է ինչ-որ բան «ափռ-ցփռ» դուրս տալ աղջիկների առաջ: Եթե համարձակությունը չի հերիքում, կարող եք այդ աղջիկներին ձեզ հետ բերել», — նկատեց վարչապետի պաշտոնակատարը:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Բայրամովի կոչը՝ Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաննե...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...