
Նեպալը հայտնել է «սեւ բորբոսից» առաջին մահվան դեպքի մասին. Հնդկաստանում այս հիվանդությամբ վարակվել են հազարավոր մարդիկ

Նեպալը հայտնել է «սեւ բորբոսից» առաջին մահվան դեպքի մասին, հաղորդում է AFP-ը՝ հղում անելով առողջապահության նախարարության ներկայացուցչին:
Գրանցվել է վարակման առնվազն 10 դեպք:
Սակայն հիվանդանոցում, որտեղ տղամարդը մահացել է, հայտնել են, որ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել:
Վերջին շաբաթների ընթացքում այդ հիվանդությամբ Հնդկաստանում վարակվել են հազարավոր մարդիկ: .