Քաղաքականություն

ԵՄ-ն արգելել է Բելառուսի ավիաընկերությունների թռիչքները միության օդային տարածքում

ԵՄ-ն արգելել է Բելառուսի ավիաընկերությունների թռիչքները միության օդային տարածքում
Ուրբաթ Եվրամիության դեսպանները հաստատել են Եվրամիության օդային տարածքում բելառուսական ավիաընկերությունների թռիչքների կամ դաշինքի 27 անդամ պետությունների օդանավակայաններում վայրէջք կատարելու ծրագիրը…

Ուրբաթ Եվրամիության դեսպանները հաստատել են Եվրամիության օդային տարածքում բելառուսական ավիաընկերությունների թռիչքների կամ դաշինքի 27 անդամ պետությունների օդանավակայաններում վայրէջք կատարելու ծրագիրը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում շաբաթ՝ հունիսի 5-ի կեսգիշերին:

ԵՄ-ն նաեւ խորհուրդ է տվել միության անդամ երկրների ավիաընկերություններին խուսափել Բելառուսի երկնքում թռիչքներից, հաղորդում է Reuters-ը: Սակայն այդ առաջարկներն իրավական առումով պարտադիր արգելք չեն: Eurocontrol օդային շարժի վերահսկման եվրոպական գործակալության տվյալներով՝ այդ որոշումն անդրադառնում է շուրջ 400 քաղաքացիական չվերթներին, որոնք սովորաբար թռնում են Բելառուսի երկնքով ամեն օր, եւ որոնցից շուրջ հարյուր չվերթ կատարում են ԵՄ-ի կամ Մեծ Բրիտանիայի ավիաընկերությունները:

Նշենք, որ հունիսի 3-ին Բելառուսի կառավարությունը որոշել էր հունիսի 13-ից կրճատել Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաստիքակազմը: Բելառուսի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ կրճատում է դեսպանատան ինչպես դիվանագիտական, այնպես էլ վարչատեխնիկական անձնակազմը: Բելառուսը նաեւ սահմանափակում է վիզային ընթացակարգերն ու չեղարկում թույլտվությունը, որը տրամադրել էր USAID գործակալությանը երկրում աշխատելու համար: Այդ քայլերը ձեռնարկվել էին, երբ Բայդեի վարչախումբը վերականգնել էր լայնամասշտաբ պատժամիջոցներն ընդդեմ Բելառուսի ինը պետական ձեռնարկությունների:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250