2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. Միքայել Մինասյան
Ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
20-րդ դարի կեսերից մինչ օրս հայերը գաղթում են մերձավորարեւելյան պատերազմներից, որ ապրեն:
1988-ից հայերը գաղթում էին ադրբեջանական վայրագություններից, որ չմորթվեն:
1991-1996թթ. հայերը գաղթում էին նախ պատերազմի, ապա ճգնաժամի պատճառով:
2000-ականներին հայերը գաղթում էին Հայաստանից, որ լավ կամ ավելի լավ ապրեն:
2021թ. ունեմ վախ, որ սկսվելու է վերջին ու կործանարար գաղթը. հայերը գաղթելու են հայերից:
Ափսոս էին տղերքը…
Հ.Գ.Երեւանի Սարյան փողոցը՝ այս րոպեներին:
Հ.Գ.Գ. Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 3 շաբաթ է՝ օկուպացված է թշնամու կողմից»,- գրել է նա։

Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Բայրամովի կոչը՝ Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաննե...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...